Բավ է պառակտվել
14-02-2015 12:57

Հոր ազատ արձակվելու լուրերը հերքում է Հրաչյա Հարությունյանի դուստրը

«Ռուսաստանի Պոդոլսկի շրջանում 2013-ին «Կամազ» մակնիշի բեռնատարով վթարի գործով 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը ազատ չի արձակվել»,- gisher.news-ի հետ զրույցում նշեց Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը՝ հերքելով տարածված լուրերն այն մասին, թե Հարությունյանն ազատ է արձակվել:
«Բոլորին ուզում եմ տեղյակ պահել, որ ինչ-որ հիմա լուրեր է տարածում, թե Հրաչյան ազատ է արձակվել: Փաստում եմ՝ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Երբ նման բան լինի, առաջինը ես կտեղեկացնեմ բոլորին այդ մասին», -նշեց Լիլիթ Հարությունյանը: