Բավ է պառակտվել
14-04-2014 00:59

Արթուր Չիլինգարյանի դուստրը տուժել է ՃՏՊ-ի արդյունքում Մոսկվայում

ՃՏՊ-ի արդյունքում տուժել է Դաշնության Խորհրդի անդամ Արթուր Չիլինգարյանի դուստրը՝ Քսենիան, հայտնել է աղբյուրը իրավապահ մարմիններից: Պատահարը տեղի է ունեցել կիրակի՝ ապրիլի 13-ին, Մոսկվայի Միջազգային մայրուղու վրա՝ Շերեմետյևո օդանավակայանի մոտակայքում: 22:00-ի սամաններում Mercedes-ը, որում գտնվել է երիտասարդ կինը, բախվել է ավտոբուսին:  " Այնուհետև Mercedes-ը բախվել է ևս երկու մեքենաների", - նշել է պարբերականի զրուցակիցը:
Չիլինգարովային հասցրել են բժշկական կենտրոն: Նրան վիճակի մասին տեղեկություններ չկան: Բանաստեղծուհի և լրագրող Քսենիա Չիլինգարովան ծնվել է հայկական ծագմամբ հայտնի ռուսաստանյան բևեռախույզ Արթուր Չիլինարովի ընտանիքում՝ 1982 թվականին: Ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային լրագրության ֆակուլտետը: