18-01-2017 18:58

Մերձմոսկովյան հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլլեկտորները, կամ նախկին գործընկերը

Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանից հայ գործարարի 16- ամյա դստերը կարող էին առևանգել կոլլեկտորները, կամ նրա հոր նախկին բիզնես-գործընկերը: Այս մասին հայտնել է դեռահասի պապը՝ Գվիդոն Սարգսյանը:
Նրա խոսքերով առևանգողները ընտանիքից 1 միլիոն փրկագին են պահանջել՝ առանց ճշտելու արժույթը:
Նրանք sms հաղորդագրությունների միջոցով են կապվել առևանգված աղջկա ավագ քրոջ հետ:
Լրատվականի փոխանցմամբ հորը զանգահարել է անձամբ առևանգված դուստրը, և հանտնել է, որ հանցագործները ծեծի են ենթարկել իրեն:
Տեղեկացնենք, որ 8-րդ դասարանի աշակերտուհուն առևանգել էին հունվարի 16-ին: Օրվա երկրորդ կեսին նա դուրս էր եկել տնից և ուղղվել մաթեմատիկայի պարապմունքի, և անհետացել էր: Դրանից մի քանի ժամ անց անհայտ անձինք կապվել էին նրա հոր հետ և հայտնել էին, որ աղջիկը գտնվում է իրենց մոտ: Նրանք երկու օր էին տվել՝ փողերը հավաքելու համար: