Բավ է պառակտվել
17-11-2014 11:28

Խոցված ուղղաթիռին դեռևս մոտենալ չի լինում. ՀՀ ՊՆ

 

Gisher.news–ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որադրբեջանական կողմը շարունակում է կրակի տակ պահել այն հատվածը, որտեղ գտնվում են ԼՂՀ ՊՆ՝ ադրբեջանական զինուժի կողմից խոցված «Մի–24» ուղղաթիռի բեկորները և զոհված անձնակազմի մարմինները, ինչի հետևանքով հայկական կողմը չի կարողանում մոտենալ տարածքին: «Փաստորեն դեպքից 5 օր անց էլ այդ կետին մոտենալ չի լինում: Լեռնային Ղարաբաղը բանակցում է ԵԱՀԿ–ի և Կարմիր խաչի հետ, նաև, որպեսզի մշտադիտարկում անեն այդտեղ»,- հիշեցրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Տաթև Առաքելյան