Բավ է պառակտվել
01-01-2015 11:28

Կեսգիշերին մոտ Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ՏԿԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 23.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.72 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.25 աստիճան: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժն զգացվել է Ապարան, Աշտարակ, Սպիտակ քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: