Բավ է պառակտվել
27-11-2015 08:37

Մինչև 30 թուրքական բեռնատարներ ՌԴ-ի սահմանում սպասում են մուտքի թույլտվության

Թուրքիայից տարանցիկ ճանապարհով ժամանող բեռնատար մեքենաները ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» հսկիչ մաքսային անցակետում սպասում են ռուսական կողմի թույլտվությանը, փոխանցում է Վրաստանի ֆիննախի եկամուտների ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Լարս» հսկիչ մաքսային անցակետում որոշակի խդիրներ են ծագել Թուրքիայից ժամանած բեռնատար մեքենաների անցումը թույլատրելու կապակցությամբ:
Ռուս-վրացական սահմանին կուտակվել են ավելի քան 150 թուրքական բեռնատարներ, նրանց թույլ չեն տալիս մտնել Ռուսաստան: «Այն բեռնատար մեքենաների մի մասը, որոնք հետ են վերադարձել, վարորդների խնդրանքով ուղարկվել են Ադրբեջան կամ Թուրքիա: Մնացած մոտ 30 մեքենաները գտնվում են այսպես ասած չեզոք գոտում եւ սպասում են ՌԴ մուտքի թույլտվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի Թուրքիայի միջև հարաբերությունները ճգնաժամ են ապրում երեքշաբթի Սիրիայում կործանված ռուսական Սու-24 ռմբակոծիչի պատճառով:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խոցվել է «օդ-օդ» տիպի հրթիռով թուրքական F-16 ինքնաթիռից, և ընկել է Սիրիայի տարածքում, Թուրքիայի սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա: ՌԴ նախագահը անվանել է դա «հարված մեջքից» ահաբեկիչների մեղսակիցների կողմից: