Բավ է պառակտվել
07-11-2016 08:48

Օդային հոսանքները Հայաստան փչելու են անմիջապես Աֆրիկայից

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե ինչպիսի ջերմաստիճան է սպասվում առաջիկայում:

«Նոյեմբերի 10-ից օդային հոսանքները Հայաստան փչելու են անմիջապես Աֆրիկայից, ինչի արդյունքում Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +20…+24, Տավուշի ցածրադիր գոտում +17…+20, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում +16…+17»,- գրել է նա:

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ հանրապետության տարածքում նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ը կբարձրանա 1-2 աստիճանով: