Աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին դիմել է իր երկրպագուներին:
Երգիչը տխրությամբ հայտնել է, որ շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ ու ստիպված է չեղարկել իր ելույթները:
Հիշեցնենք որ Դմիտրիի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել 2015-ի ամռանը: Արտիստը միանգամից բուժում էր անցել լավագույն կլինիկաներից մեկում, ժամանակավորապես հրաժարվելով համերգային գործունեությունից: Մի քանի ամսից Խվորոստովսկու ինքնազգացողությունը լավացել է ու նա բեմ է վերադարձել: Սակայն օրերս հիվանդությունը նորից հիշեցրել է իր մասին:
Արտիստը ստիպված է հրաժարվել հետագա ելույթներից բուժումը վերսկսելու անհրաժեշտության պատճառով: Խվորոստովսկին պետք է մասնակցեր «Սիմոն Բոկկանեգրա» բեմադրությանը Վիեննայի պետական օպերայում: Սակայն արտիստը ստիպված է եղել լքել նախագիծը, քանի որ բժիշկները խորհուրդ են տվել նրան քիմիաթերապիայի ևս մեկ կուրս անցնել:
Դմիտրին Facebook-ում դիմել է իր երկրպագուներին:
«Իմ սիրելի ընկերներ, ցավոք ես պետք է չեղարկեմ իմ մասնակցությունը «Սիմոն Բակկանեգրա» բեմադրությանը Վիեննայի օպերայում, քանի որ բժիշկը քիմիաթերապիայի ևս մեկ կուրս է նշանակել,- բացատրել է արտիստը, - Ես լավատեսաբար եմ տրամադրված ու անհամբերությամբ սպասում եմ իմ գալիք համերգներին Գերմանիայում ու դրա սահմաններից դուրս: Շնորհակալ եմ բարեմաղթանքների ու սիրո համար»: