Բավ է պառակտվել
23-02-2015 12:23

Դմիտրի Կիսելյովը անեկդոտ է պատմել Փսակիի հղիության մասին (տեսանյութ)

«Հիրավի պատմական իրադարձություն է տեղի ունեցել Ամերիկայում փետրվարի 20-ին: Պետդեպը հայտարարել է իր խոսնակ՝ լեգենդար Ջեն Փսակիի հղիության պատճառով ֆիզ. արձակուրդի մեկնելու մասին: Երբ Փսակիին հարցրել են, թե ով է ապագա երեխայի հայրը, նա ըստ իր սովորության նախ կախել է գլուխը, ուսումնասիրելով իր գրառումները, այնուհետև ասել է. «Հստակ ասել չեմ կարող: Հիմա կբարձրանամ գրասենյակ և կճշտեմ»: Այնուամենայնիվ այդ անեկդոտ է: Փսակիի մասին բազում անեկդոտներ կան», - հայտարարել է Դմիտրի Կիսելյովը «Շաբաթվա լուրեր» հաղորդման եթերում: Կիսելյովը նաև հաղորդել է, որ Associated Press պարբերականի լրագրող Մեթ Լին, ով, ինչպես շատերն են կարծում, բացահայտ կերպով ծաղրում էր Ջեն Փասակիին, ասել է նրան. «Ջեն, մենք Ձեզ կկարոտենք», իսկ Փսակին լավատեսորեն պատասխանել է. «Մեթ, մենք դեռ վեց շաբաթ ունենք»: «Այո, Ջենի պես լավատես մարդիկ քիչ են», - նշել է Կիսելյովը: Հիշեցնենք, որ ինչպես հայտնի է դարձել փետրվարի 20-ին, ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին հեռանում է զբաղեցրած պաշտոնից հղիության պատճառով, իսկ ընթացիկ տարվա ապրիլի 1-ին նա կզբաղեցնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին կապերի բաժնի տնօրենի պաշտոնը: Ջեն Փսակին ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 1-ին Կոնեկտիկուտ նահանգի Սթեմֆորդ քաղաքում: Նա սկսել է իր քաղաքական կարիերան 2001 թվականին: 2004 թվականին նա դարձել է Ջոն Քերրիի նախընտրական քարոզարշավի մամլո խոսնակի տեղակալ: 2005–2006 թվականներին Փսակին նշանակվել է որպես սենատոր Բարաք Օբամայի շրջիկ մամլո խոսնակ: Ընտրություններին Օբամայի հաղթանակից հետո Փսակին նրա հետ տեղափոխվել է Սպիտակ տուն՝զբաղեցնելով մամլո խոսնակի տեղակալի պաշտոնը: 2009 թվականի դեկտեմբերի 19-ին նա նշանակվել է Օբամայի մամլո ծառայության տնօրեն: 2013 թվականի փետրվարի 11-ին Փսակին նշանակվել է որպես ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ: