Բավ է պառակտվել
12-10-2016 11:49

​Դմիտրի Պեսկովը կարող է ստանձնել Վլադիմիր Պուտինի օգնականի պաշտոնը

Ռուսաստանի Դաշության նախագահ Վլադիմիր Պուտինի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի 70-ամյակի լրանալու կապակցությամբ նա մոտակա ժամանակներս կարող է պաշտոնանկ արվել:  Տարածված տեղեկության համաձայն` նրա փոխարեն մի քանի հավանական թեկնածուների անուններ արդեն հայտնի են, որոնց թվում ` Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ՌԴ ԱԳՆ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդ որում` Ուշակովը կարող է կարիերան շարունակել եվրոպական երկրներից մեկում որպես դեսպան: Իսկ հենց Պեսկովը մեծ շգուշությամբ է մեկնաբանել տվյալ տեղեկությունը` հայտարարելով, որ Ուշակովի հրաժարականի համար պատճառները բացակայում են:

Հիշեցնենք, որ Յուրի Ուշակովը ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնականի պաշտոնը զբաղեցնում է 2012թ. մայիսի 21-ից: Մինչ այդ, նա չորս տարի աշխատել է որպես Պուտինի կառավարության ապարատի ղեկավարի տեղակալ, որտեղ պատասխանատու էր կաբինետի ղեկավարի միջազգային օրակարգի համար: Համարվում է, որ նա հաջողությամբ համակարգել է Սպիտակ տան հետ աշխատանքը արտաքին քաղաքականության մեջ: