Բավ է պառակտվել
05-11-2015 08:56

Տուլայում վթարված ավտոբուսի հայ վարորդի համար փաստաբան են վարձելու

Ռուսաստանում նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին տրամադրվել է հանրային պաշտպան, սակայն «Քինգ Դելյուքս»-ը մտադիր է փաստաբան վարձել: Այս մասին  հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: 2-ամսյա կալանքի տակ գտնվող Գառնիկ Հարությունյանին նոյեմբերի 4-ին դատարանում պաշտպանել է հանրային պաշտպան Անդրեյ Բակշեեւը, քանի որ ոչ աշխատանքային օր է եղել «Քինգ Դելյուքսի» սեփականատեր Արթուր Հարությունյանը չի կարողացել փաստաբան վարձել: «Տուլայում գտնվող Արթուր Հարությունյանը հայտնել է, որ նոյեմբերի 5-ին մտադիր է փաստաբան ներգրավվել գործում»,- ասացին դեսպանատնից: Նշենք, որ նոյեմբերի 4-ին Տուլայի դատարանը 2-ամսյա կալանքի տակ է վերցրել Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին: