Բավ է պառակտվել
04-11-2015 11:05

ՌԴ-ում ավտովթարից տուժած ուղևորների համար Մոսկվայից բժիշկներ հրավիրելու կարիքը չկա

Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից վիրավորված ուղեւորների բուժման համար Մոսկվայից կամ արտասահմանից բժիշկներ հրավիրելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին ասել է ՌԴ Տուլայի մարզի կառավարության փոխնախագահ Մարինա Լեւինան։ Վիրավորների բուժումն արդեն կազմակերպվում է, ներգրավվել են Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի շարժական բրիգադները, նշել է Լեւինան։ «Գործի է դրվել նաեւ հեռուստաբժշկությունը։ Նախօրեին երեք սեանս է կայացել»,- հավելել է նա՝ նշելով, որ երեք բարդ դեպքերում կարիք է եղել դիմել դաշնային պրոֆեսորությանը տուժածների հետագ բուժման կազմակերպման համար։ Ներկայումս նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւի ղեկավարած պատվիրակությունն ուղեւորվել է հիվանդանոցներից մեկը։ Պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները։