27-01-2014 19:04

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

 Այսօր, ժամը 18.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում (տեսանելիությունը մոտ 500 մ), Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում (տեսանելիությունը` 10-50 մ), Թալին-Մարալիկ, Երասխավան-Վեդի (տեսանելիությունը` 100 մ) եւ Գորիս-Բերձոր (ԼՂՀ, տեսանելիությունը` 100 մ) ավտոճանապարհներին առկա է մառախուղ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ՝ խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի շրջաններում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: