Բավ է պառակտվել
25-04-2016 10:09

Ջորջ Քլունին մեկնեց Հայաստանից

Այսօր առավոտյան Ջորջ Քլունին մեկնեց Հայաստանից: 54-ամյա դերասանին առավոտյան ժամը 9-ին կորտեժն ուղեկցեց օդանավակայանի նախագահական կորպուս: Դերասանը ժպտում էր ու լավ տրամադրություն ուներ:

Հիշեցնենք, որ իր եռօրյա այցի շրջանակներում հոլիվուդյան արտիստը այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թարմ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ։ 54-ամյա դերասանը եկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ։ Ավելի վաղ Քլունին մասնակցել էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին։