Բավ է պառակտվել
10-10-2014 13:14

ՌԴ խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարողանում Վլադիմիր Պուտինի երեսին ասել ողջ ճշմարտությունը.Ա. Ջիգարխանյան

Ռուսաստանցիների խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարողանում նախագահ Վլադիմիր Պուտինի երեսին ասել ողջ ճշմարտությունը: Այս մասին ասել է հայազգի հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը «Гордон» պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է Обозреватель-ը։ 
«Երկու-երեք տարի առաջ ես նկարահանվում էի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին վավերագրական ֆիլմում և հանդիպեցի Վլադիմիր Պուտինին։ Ես նրան ասացի՝ «Ռուսաստանը վատ երկիր է, քանի որ Դուք այն միայնակ եք կառավարում»։ Գտա իմ մեջ հանդգնություն դա ասելու համար»,- պատմել է Ջիգարխանյանը։
Ըստ դերասանի՝ Պուտինը երկրի ղեկավարն է, սակայն բացի նրա կարծիքից՝ կա նաև 2-րդը, 3-րդը, նույնիսկ՝ 4-րդը, սակայն երկրում լսում են միայն նրան։
«Իսկ այսօր ստացվում է այնպես, որ մենք բոլորս, ներեցեք կոպտության համար, դիրք ենք ընդունել և կրկնում ենք՝ «Թող Պուտինը լավը լինի»։ Սակայն նա չի կարող, դրա համար նրա երեսին պետք է ճշմարտությունն ասել։ Չէ՞ որ մենք ընտրել ենք նրան երկիրը կառավարելու համար, հետևաբար՝ պետք է նաև պահանջենք նրանից, օրինակ, դա մի՛ վաճառեք, իսկ այն մյուսը եկեք գնենք»,- նշել է Ջիգարխանյանը։  Հայտնի դերասանը հիշել է նաև, որ ԽՍՀՄ-ում ավելի քան 70 տարի ուղղություն են տվել, թե ում ընտրել։ «Մենք պատվերով խաղում էինք ֆուտբոլ, կինոյում, թատրոնում։ Կոչվում էր սոցռեալիզմ, սակայն ոչ ոք մինչ օրս չգիտի, թե դա ինչ է»,- ասել է Ջիգարխանյանը։ 
Աղբյուրը հիշեցնում է, որ Ղրիմի՝ ՌԴ-ին միացման ժամանակ Ջիգարխանյանը եղել է այն մարդկանցից մեկը, ով աջակցություն է հայտնել Ուկրաինային: