Բավ է պառակտվել
31-05-2014 10:59

"Կյանքում հաջողության հասնելու համար հարկավոր է բարի մանկություն ունենալ"

Յուրաքանչյուր ծնողի համար առաջնային է իր երեխայի հանգիստ, բարվոք և ապահով կյանքը: Բայց թե ինչպես է հարկավոր պաշտպանել նրանց իրավունքները, քչերին է հայտնի: Հունիսի 1-ին բոլորը մանկանում են, փորձելով հաղորդակից դառնալ տոնական միջոցառումներին և առհասարակ մանկական աշխարհին: Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։ Մեծահասակները շատ հաճախ նշում են, որ իրենց մանկությունն ավելի անհոգ էր: Մեզ հետ զրուցում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հիշելով իր մանկության տարիները նշեց, որ միանշանակ քաղցր էին, հանգիստ ու լիարժեք, յուրաքանչյուրը պետք է վայելի մանկության թանկարժեք տարիները:

Gisher.news-ի հետ զրույցում տիկին Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուրը կյանքի նկատմամբ, դեռևս մանկության տարիներից պետք է լավ ու դրական տրամադրվի, այս դեպքում հնարավոր է հասնել բարձունքների: Սակայն այսօր կյանքը փոքր ինչ բարդացել է, իսկ լարվածությունը շատացել, ուստի հաճախ մոռանում ենք փոքրիկների հետաքրքրությունների մասին:

Տոնի նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։ Իսկ թե որքանով է հաջողվում այն իրականացնել, դժվար է ասել:

Հայտնի մարդկանցից շատերն ունեցել են դժվար կյանք, մի մասն էլ հեշտ ու ապահով: Իսկ ահա ժամանակակից հայտնիների շարքերում իր ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող Արուսիկը, նույն ինքը DJ Վակցինան, Gisher.news-ի հետ զրույցում հիշեց. եղել է շատ խելոք փոքրիկ, ծնողներին իր պահելաձևով երբեք նեղություն չի տվել, սովորել է գերազանց: Չնայած լավ է հիշում , թե հատկապես մութ ու ցուրտ տարիներին ինչ դժվարություններ են հաղթահարել, կարելի է ասել ընկճող տարիներ էին, երկիրը գտնվում էր պատերազմական իրավիճակում, բայց այդուհանդերձ հասցրել է վայելել մանկությունը:

Ըստ Արուսիկի յուրաքանչյուր ժամանակահատվածում կան դժվարություններ, տարբերությունը դրանք հաղթահարելու մեջ են, մի բան հստակ է. երեխաները պետք է մեծանան առողջ ու խաղաղ մթնոլորտում: Անկախ նրանից, թե որքան զբաղված են ծնողները և աշխատում են մինչ երեկո, այդուհանդերձ, երեխան պետք է զգա մայրական ջերմությունը, մեծանա ծնողների ներկայությամբ, ոչ մի դեպքում երեխայիդ չպետք է վստահես օտար մարդկանց, ոչ ոչ քեզանից էլ ավելի լավ չի պահի քո փոքրիկին:

Հիշեցնենք, որ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո՝ 1996թ., ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Այդ օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:

Սյուզի Ասատրյան