Բավ է պառակտվել
27-10-2014 12:29

Ադրբեջանցի դիվերսանտները մասամբ ընդունել են մեղքը

ԼՂՀ-ում կալանավորված ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները մասամբ ընդունել են մեղքը: ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 27-ին դատավոր Անատոլի Թադեւոսյանի նախագահությամբ ընթանում է Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով դատավարությունը, որոնց մեղադրանքներ են առաջադրվել ԼՂՀ ՔՕ մի շարք հոդվածներով: Դատական նիստը սկսվել է զարմանալի ճշգրտությամբ: Այնուամենայնիվ, մի շարք խնդիրներ է ստեղծում մեղադրյալների ռուսերենի վատ իմացությունը: Մեղադրյալների շահերը դատարանում պաշտպանում են պետական (պետության կողմից նշանակված-խմբ.) պաշտպաններ Էրիկ Բեգլարյանը եւ Արկադի Իսրայելյանը: Մեղադրողը ավագ դատախազ Կարեն Գաբրիելյանն է: Դատավարության առաջին օրվա ընթացքում ճշգրտվել են մեղադրյալների ինքնությունները, դատվածության առկայությունը, ընտանեկան դրությունը: Պարզվել է, որ Ասկերովը դատարանին ճիշտը չի պատմել` թաքցնելով 15 օրվա դատվածությունը: Իսկ Գուլիեւը 6 տարի է բանտում անցկացրել, եւ, իր խոսքով, արդարացվել է: Երկու մեղադրյալներն էլ հայտարարել են, որ մեղքը մասնակի են ճանաչում: Ասկերովը հայտարարել է, որ 2005 թ. Շահբազ Գուլիեւի հետ եւ 2007 թ. երկու անգամ` մեկը ոմն Րաֆֆիի եւ Վագիֆի, մյուսը` միայնակ, գերեզման այցելելու նպատակով, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը չի ընդունում: Միեւնույն ժամանակ, 2014 թ. Շահբազ Գուլիեւի եւ Հասան Հասանովի հետ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքն ընդունել է: Ասկերովը լրտեսության մեջ ներկայացված մեղադրանքը չի ընդունել, ինչպես եւ անչափահաս Սմբատ Ցականյանի առեւանգման եւ սպանության մեղադրանքը: Ընդ որում` ապօրինի զենք կրելու, փող, փաստաթուղթ եւ անասուն հափշտակելու մեղադրանքներն ընդունել է: Շահբազ Գուլիեւը եւս մասնակի ընդունել է մեղքը: Ըստ Գուլիեւի պնդման`2005 թ. «ինքը չի իմացել սահմանի առկայության մասին»: 2014 թ. նա հատել է սահմանը` անտեղյակ լինելով: «Դիլհամն ասաց` ոչ ոք չկա, մենք հավատացինք», - հայտարարել է Գուլիեւը: Ապօրինի զնեք կրելու մեղադրանքը եւս նա մասնակի է ընդունել: «Զենքը սահմանին են տվել: Իսկ 2005 թ. ես անզեն էի: Ինքս չեմ կրակել», - հայտարարել է Գուլիեւը` ընդ որում հակասելով նախորդ պնդմանը, թե չի իմացել սահմանի գոյության մասին: Անչափահասի առեւանգման մեղադրանքը նա նույնպես չի ընդունել (Գուլիեւին սպանության համար մեղադրանք չեն ներկայացրել): «Ես երեխային հացթվ կերակր եմ», - հայտարարել է մեղադրյալը: «Եղել եմ նրանց հետ (համախոհների), ամեն ինչ տեսել եմ, սակայն ինքս ոչինչ չեմ արել»: ԼՂՀ ոստիկանության տվյալով՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել: Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովը կալանավորվել էին: