14-04-2014 10:46

Վաղը ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի

Վաղը նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համապատասխան, ԵԱՀԿ-ի դիտարկում, որը կանցկացվի Այգեպար (Հայաստանի Տավուշի մարզ) ու Ալիբեյլի (Ադրբեջանի Թովուզի շրջան) գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմից դիտարկում կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժի Աբերլեն: Ադրբեջանի կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը եւ Փիթեր Սվեդբերգը: