Բավ է պառակտվել
10-06-2014 13:57

Ադրբեջանական կողմից կրակոցներ են արձանագրվել ԵԱՀԿ հերթական դիտարկումից առաջ

Այսօր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության՝ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ փոխգնդապետ Դան Խարվեյը /Իռլանդիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ գնդապետ Իլհամի Դեղիրմենչիօղլուն /Թուրքիա/: Մինչ դիտարկման սկիզբը արձանագրվել են կրակոցներ ադրբեջանական կողմից: