Բավ է պառակտվել
17-05-2014 19:47

Շփման գծում երկուշաբթի նախատեսվում է ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը

Մայիսի 19-ին, ըստ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի նախատեսվում է մշտադիտարկում իրականացնել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Թարթառի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, ադրբեջանական կողմում մշտադիտարկմանը մասնակցելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Սվեդբերգն ու Իրժի Աբերլեն։
Հայկական կողմում մշտադիտարկումն անցկացնելու են գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Եվգենի Շարովը։ Մշտադիտարկման ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատելու են սահմանն ու անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք։