Բավ է պառակտվել
20-06-2014 11:05

Երկար քաշքշուկից հետո դատապարտյալի նկատմամբ կիրառվել է համաներում.ՄԻՊ


Մարդու իրավունքների գրասենյակը տեղեկացնում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը, դիմելով Օմբուդսմենին, հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն խաբեության ու շանտաժի միջոցով ստիպել են ստորագրել քննիչի կողմից գրված ցուցմունքի տակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջամտությամբ դատապարտյալի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

«Պաշտպանը բարձր է գնահատում գործին ընթացք տալու Ոստիկանության պատրաստակամությունն ու նախաքննական մարմնի հետևողական գործողությունները, ինչպես նաև ակնկալում է գործի անաչառ քննություն:
Նմանատիպ խախտումների դեպքում քաղաքացիները կարող են ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին»,– ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում: