Բավ է պառակտվել
15-10-2016 17:06

Դի Կապրիոյին կոչ են անում փողերի լվացման պատճառով հեռանալ ՄԱԿ-ի պատվիրակի պաշտոնից

Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն պետք է կոռուպցիոն սկանդալի պատճառով լքի կլիմայի փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի պատվիրակի պաշտոնը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Լուկաս Ստրաումանը, որը գլխավորում է Բրունո Մանսերի անունը կրող շվեյցարական հիմնադրամը, որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանման հարցերով:

«Եթե Դի Կապրիոն չի ցանկանում ընդունել իր մեղքը, ապա մենք խնդրում ենք նրան լքել կլիմայի փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի պատվիրակի իր պաշտոնը, քանի որ նրա նկատմամբ վստահությունը նման կարևոր դերի համար բացակայում է», - ասել է Մանսերը:

Հիշեցնենք, որ օգոստոսին ամերիկյան իշխանությունները դերասանի բարեգործական հիմնադրամը 3 միլիարդ դոլարի լվացման մեջ էին կասկածում: