Բավ է պառակտվել
28-04-2014 15:41

Դիարբեքիրի հայկական եկեղեցում 84-ամյա տարեցներն ամուսնացել են

՛՛Ակօս՛՛ շաբաթաթերթի կայքը տեղեկացնում է, որ Դիարբեքիրի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում տեղի է ունեցել 84-ամյա Սըթքը (Սարգիս) Էքենի և Պայծո Ալաթայի ամուսնությունը։
Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը նշել է, որ այդ երկու անձինք իրենց սիրո ուժով կարողացել են հաղթահարել դժվարություններն ու կանգուն մնալ։
Քաղաքի վերջին հայը համարվող 84-ամյա Պայծո Ալաթան, ով հաճախ է հյուրեր ունենում, ցանկացել է գրանցել ամուսնությունը Զատկի տոների ընթացքում։
Քաղաքապետարանի կազմակերպած հարսանյաց արարողությանը նորապսակները ժամանել են զարդարված ֆայտոնով։
Թուրքիայի տարբեր բնակավայրերից հավաքված հյուրերը եկեղեցու բակում քրդերեն և հայերեն երգեր են երգել, շուրջպար բռնել։
Ամուսնությունը գրանցելուց հետո Պայծո Ալաթան նշել է, թե չի ցանկացել առանց ամուսնությունը գրանցելու մահանալ։
Նորապսակ զույգը քաղաքացիական ամուսնությամբ է ապրել 60 տարի։ «Իմ բոլոր հայ ընկերները տարիներ առաջ գնացել են, ոչ ոք չի մնացել քաղաքում։ Ես այսօր շատ ուրախ եմ, ու շնորհակալ, որ մեզ մենակ չեք թողել։ Բոլորը սիրում են մեզ։ Աստված նման երջանիկ օրեր թող բոլորին տա»,-ասել է նա։