27-01-2014 18:48

Երևանի բնակարաններից մեկում դի է հայտանաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել Ա. Գ.-ի դին (ծնվ. 1950 թ.):