Բավ է պառակտվել
24-09-2016 16:26

Քրիստոսն իրո՞ք հարություն է առել

Բոլորին էլ հետաքրքրում է, թե ինչ է գալիս մահվանից հետո: Երբ սիրելի մարդ է մահանում, մենք կարոտում ենք նրան ու հույս ենք փայփայում, որ մի օր մենք կհանդիպենք նրան, երբ մեր ժամանակը գա: Կլինի՞ վերամիավորում մեր մտերիմների հետ, թե՞ մահը նաև մեր ինքնագիտակցության վերջն է:

Հիսուսը սովորեցնում էր, որ կյանքը չի ավարտվում ֆիզիկական մահով: Նա զարմանալի հայտարարություն է արել. «Ես հարությունն եմ ու կյանքը: Նրանք, ովքեր հավատում են ինձ, ապրելու են նորից»: Համաձայն Աստվածաշնչի, Քրիստոսը ցույց է տվել իր իշխանությունը մահվան վրա և ինքն է հարություն առել խաչվելուց և հուղարկավորվելուց 3 օր անց: Հարության հանդեպ այս հավատն է հենց, որ քրիստոնյաներին հույս է ներշնչում արդեն 2000 տարի:

Սակայն կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ մահվանից հետո կյանք կա: Աթեիստ փիլիսոփա Բերտրան Ռասսելը գրել է. «Ես կարծում եմ, որ իմ մարմինը մահվանիցս հետո սկսելու է նեխել, իսկ իմ «Եսից» ոչինչ չի մնալու»: Ակնհայտ է, որ Ռասսելը չէր հավատում Հիսուսին:

Քրիստոսի աշակերտները գրել են, որ Քրիստոսը վերադարձել է կենդանի՝ խաչելությունից ու հուղարկավորությունից հետո: Առաքյալների վկայությունների համաձայն, նրանք 40 օր շարունակ հաց են կիսել Քրիստոսի հետ, շփվել ու դիպչել են նրան:

Արդյո՞ք այս պատմությունը մտացածին է ու ժամանակի ընթացքում աղավաղվել ու հագեցվել է երևակայական փաստերով, թե՞ այնուամենայնիվ հիմնված է արժանահավատ փաստերի վրա: Այս հարցի պատասխանից է կախված Քրիստոնեության հիմքերի ամրությունը: Եթե Քրիստոսը իրոք հարություն է առել, ապա դա հաստատում է այն ամենը ինչ ինքը ասել է իր մասին, կյանքի իմաստի մասի և մեզ սպասվելիք բաների մասին:

Եթե Քրիստոսը իրոք հարություն է առել, ապա միայն նա կարող է իմանալ կյանքի նպատակի վերաբերյալ հարցերի պատասխանները, ինչպես նաև այն, թե ինչ է մեզ սպասվում մահվանից հետո: Մյուս կողմից, եթե սա մտացածին պատմություն է, ապա քրիստոնեությունը կառուցված է ստի վրա: Աստվածաբան Ռ.Ս. Սպրաուլը գրել է այս կապակցությամբ. «Քրիստոսի հարության փաստի ապացուցելը կենսական կարևորություն ունի Քրիստոնեության համար: Եթե Քրիստոսը հարություն է առել Աստծո օգնությամբ, ապա նա ունի այնպիսի լիազորություններ, ինչպիսին չունի ոչ մի այլ կորնական աջնորդ: Բուդդան մահացել է, Մոհամմեդը մահացել է, Մովսեսը մահացել է, Կոնֆուցիոսը մահացել է, իսկ այ Քրիստոսը ողջ է՝ համաձայն քրիստոնեության»:

Շատ թերահավատներ փորձել են հերքել հարության փաստը: Ջոշ Մակդաուելը նման սկեպտիկներից մեկն էր, ով 700 ժամ է ծախսել՝ ուսումնասիրելով հարության վերաբերյալ փաստերը: Մակդաուելը հայտարարել է հարության կարևորության մասին հետևյալը. «Ես եկել եմ այն եզզրակացությանը, որ Հիսուս Քրիստոսի հարությունը մարդկության վզին փաթաթված ամենաչարամիտ, վնասակար ու անսիրտ խաբեությունն է, կամ էլ պատմության մեջ ամենաֆանտաստիկ փաստը»: