Բավ է պառակտվել
12-02-2015 11:08

Կառավարոթյունը դեկտեմբերի 9-ը հռչակեց բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

Այսօր Կառավարության նիստում որոշում ընդունեց փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և դեկտեմբերի 9-ը հռչակել Բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:
Ինչպես նշեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, օրվա ընտրությունը պայմանավորված է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականին համապատասխան կոնվենցիայի ընդունմամբ:
Միաժամանակ հստակեցում է մտցվում, որ ապրիլի 24-ը հռչակվի ոչ թե բոլոր, այլ միայն Հայոց ցեղասպանության օր: