Բավ է պառակտվել
02-02-2015 08:27

Շիրակում ավտովթարի հետևանքով 9-ամյա երեխա է մահացել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 2-ին՝ ժամը 00.18-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ` «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2109» մակնիշի 05LU059 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ընկել ջրանցքը (դատարկ), ինչից 2006թ. ծնված Մ. Գ.-ն տեղում մահացել է, 1974թ. ծնված Ա. Գ.-ն, 1984թ. ծնված Ս. Զ-ն տեղափոխվել են Գյումրու քաղաքային ԲԿ, իսկ 2005թ. ծնված Ա. Գ.-ն՝ Ավստրիական մանկական հիվանդանոց: Բժիշկները Ա. (ծնվ. 2005թ.) և Ա. (ծնվ. 1974թ.) Գ.-երի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Զ.-ինը (ծնվ. 1984թ.)՝ ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: