Բավ է պառակտվել
08-08-2016 16:14

Խորենացու և Սարի թաղի դեպքերով ԲԿ-ներում բուժումը շարունակում է 9 հիվանդ. ԱՆ

Հուլիսյան զարգացումների և մասնավորապես` Սարի թաղի դեպքերով ոստիկանների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով, օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետության 6 բուժհիմնարկներում շարունակում է բուժում ստանալ 9 հիվանդ, որից 2-ը` ոստիկան:

Այս մասին gisher.news-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից. «Ամենածանր վիճակում գտնվում է մի ոստիկան, որը առաջին կլինիկական համալսարանական հիվանդանոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, քանի որ հեմոդիալիզի կարիք ուներ: Նրան միացված է արհեստական շնչառության սարք, իսկ սրտանոթային համակարգը գործում է դեղորայքի օգնությամբ»։

Հիշեցենք, որ ոստիկանը վիրավորում էր ստացել հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ. կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստանալով՝ վնասվել էին նրա լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։ Եվ թեև որոշակի ժամանակաընթացքում արձանագրվել էր դրական շարժընթաց, սակայն, պայմանավորված նրա վնասվածքների բնույթով և մեծ ծավալով` գրանցվում էին նաև սպասվելիք բարդություններ։

Հիշեցնենք, որ այրվածքաբանական կենտրոնում է գտնվում նաև լրագրող Թամարա Մկրտչյանը: Ըստ ԱՆ-ի` նա այժմ գտնվում է ընդհանուր բաժանմունքում ` դրական տեղաշարժով: