Բավ է պառակտվել
04-11-2015 13:55

Տուլայում ավտովթարից տուժած հայերից 9-ը դուրս են գրվել հիվանդանոցներից

Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից վիրավորված 32 ուղեւորներից 9-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասն հայտնել են շրջանի ղեկավարությունից։ Տուլայի մարզի կառավարության փոխնախագահ Մարինա Լեւինան նշել է, որ ավտոբուսում եղել է 63 ուղեւոր։ Վթարից վիրավորվել են 46-ը, զոհվել՝ 8-ը: «Հոսպիտալացվել է 32 մարդ, որոնցից 9-ը դուրս է գրվել։ Վեց մարդ ամբուլատոր բուժօգնություն է ստացել»,- հայտնել են մարզի ղեկավարությունից։