Բավ է պառակտվել
19-03-2015 14:02

Երևանում երիտասարդ աղջիկ է ինքնասպան եղել

Երևանում երիտասարդ աղջիկ ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից, մարտի 19-ին՝ գիշերը, Ավան շարջանի Չարենցի փողոցի տան բակում դի է հայտնաբերվել: Ահազանգով դեպքը վայր մեկնած օպերատիվ ծառայության աշխատակիցները պարզել են զոհվածի ինքնությունը: Զոհվածը 24-ամյա Մարիամ Ս.-ն է: Պարզվել է, որ աղջիկը նետվել է սեփական բնակարանի խոհանոցի պատուհանից: