Բավ է պառակտվել
25-05-2016 11:44

Հայաստանի ռուսական ռազմակայանի դպրոցներում «վերջին զանգի» միջոցառում է անցկացվել

Հայաստանի ռուսական ռազմակայանի դպրոցներում մայիսի 25-ին «վերջին զանգի» միջոցառում է անցկացվել զինծառայողների ավարտական դասարանների սովորողների համար: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Գյումրիի և Երևանի զինվորական կայ զորներում տեղի են ունեցել հանդիսավոր տոնական հանրահավաքներ, որոնց մասնակցել են զորամասերի հրամանատարները, դիվանագիտական կորպուսի, վարչակազմի ներկայացուցիչներ, վետերաններ, ծնողներ, առաջինդասարանցիներ և այդ դպրոցների շրջանավարտներ: ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցները գործում են Երևանում ու Գյումրիում։ Գյումրիի և Երևանի կայազորներում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում տարեկան սովորում են ռուսական զորամիավորման զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի և զինվորական այն կենսաթոշակառուների 600-ից ավելի երեխաներ, որոնք զորացրվելուց հետո ցանկություն են հայտնել ապրել Հայաստանում: Գյումրիի և Երևանի կայազորներում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում տարեկան սովորում են ռուսական զորամիավորման զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի և զինվորական այն կենսաթոշակառուների 600-ից ավելի երեխաներ, որոնք զորացրվելուց հետո ցանկություն են հայտնել ապրել Հայաստանում: