Բավ է պառակտվել
13-03-2015 12:00

«Մերսեդեսը» 40 մետր գլորվել է ձորը. վիրավորներից երկուսը 8-ամյա երեխաներ են

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 13-ին, ժամը 07.52-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 VD 129 համարանիշի (վարորդ`34-ամյա Ս. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (40 մ): Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայի ուղեւորները` 8-ամյա Մ. եւ 8-ամյա Մ. Բ.-ները, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որը հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ: