Բավ է պառակտվել
19-05-2015 06:58

Ճապոնական լապտերներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի

Այս տարի առաջին անգամ Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի YMCA կենտրոնի երեխաները իրենց ձեռքերով պատրաստված լապտերները ուղարկել են Հայաստան՝ 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: «Ճապոնական լապտերներ՝ Եղեռնի զոհերի հիշատակին» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր Հիկարի կենտրոնի անդամները, Երևանի YMCA-ի անդամները, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անմար կրակին խոնարհելու Ճապոնիայից ուղարկված նկարազարդ լապտերները: Այնուհետև, կից այգում այդ լապտերները կհանձնվեն ջրին` համաձայն ճապոնական Բոնի՝ ննջեցյալների ոգեկոչման ծեսի: