09-08-2016 10:52

ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան 10 սպա արձակվել է պահեստազոր

ՀՀ զինված ուժերում իրականացվող կադրային բարեփոխումների շրջանակում ՀՀ ԶՈՒ պահեստազոր են արձակվել 10 բարձրաստիճան սպաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու և ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակվելու կապակցությամբ գնդապետեր Ռաֆիկ Բեգլարյանը, Ավետիք Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Ղազարյանը, Գառնիկ Բարսեղյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Սերյոժա Տավարածյանը, Արթուր Առուստամյանը, Ստանիսլավ Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը պարգևատրվել են անվանական սպայական դաշույներով: