Բավ է պառակտվել
11-03-2014 18:43

Մայրաքաղաքում կիրականացվեն դեռատիզացիայի լայնածավալ աշխատանքներ

Մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերում կիրականացվեն դեռատիզացիայի լայնածավալ աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը դեռատիզացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և վարչական շրջանների պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ նշել է, որ կրծողների դեմ պայքարի նպատակով, պլանային աշխատանքներից բացի, համատեղ ուժերով՝ ներառյալ համատիրությունները, բազմաբնակարան շենքերի մուտքերում, նկուղներում և աղբամուղներում առաջիկա տասն օրերի ընթացքում պետք է կատարվեն դեռատիզացիայի լրացուցիչ լայնածավալ աշխատանքներ: Աշխատանքները պատշաճ կատարելու և սահմանված ժամկետում ավարտելու նկատմամբ հատուկ հսկողություն կիրականացվի: