Բավ է պառակտվել
22-01-2015 16:22

ՀՀ ԱԺ պատգամավորները կասկածում են, որ Պերմյակովը միայնակ չի գործել

Հայաստանի Խորհրդարանի պատգամավորները կասկածում են, որ Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել: Մասնավորապես, այսօր՝ԱԺ լսումների ժամանակ, պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հետաքրքրվեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից. «Ես գիտեմ, որ քննության շահերից ելնելով՝ դուք չեք կարող նման տեղեկություններ հաղորդել: Ես միայնուզում եմ Ձեր կարծիքն իմանալ: Արդյո՞ք կարող էր Պերմյակովը միայնակ սպանել այսքան մարդ (սպանված են ընտանիքի 7 անդամները, որոնցից 2-ը փոքր երեխաներ էին– խմբ. ), ովքեր տարբեր սենյակներում էին քնած»: Պատասխանելով այդ հարցին՝ Կոստանյանը ասաց, որ որևէ անձնական գնահատակններ տալու իրավունք չունի: Նա նշեց, որ ստուգվում են բոլոր վարկածները, և այդ հարցի պատասխանը կարելի ստանալ՝ անցկացնելով հասարակ քննչական գործողություններ: Կոստանյանը նշեց, որ քննությունը կպարզի, թե արդյոք հանցագործության այլ մասնակիցներ են եղել: Միևնույն ժամանակ գլխավոր դատախազը խոստացավ, որ քննության ավարտից հետո կտրամադրի պատգամավորներին բոլոր համապատասխան փաստաթղթերը: