Բավ է պառակտվել
07-02-2015 14:41

ՀՀ ԱԺ պատգամավորները ելույթ կունենան Բերձորի պատահարի կապակցությամբ

Արցախ մեկնած Հայաստանի խորհրդարանի պատգամավորների խումբը հանդիպումներ է անցկացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Բացի այդ նախատեսված է հանդիպում նաև Արցախի պաշտպանության նախարարի հետ: Պատգամավորները մեկնել են Արցախ հունվարի 31-ին տեղի ունեցած ոստիկանության և Նախարհրդարանի կողմից կազմակերպված ավտոերթի բախումների կապակցությամբ: «Խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում ներառվել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, ներկայումս գտնվում է ԼՂՀ-ում: Մենք ցանկանում ենք հստակ պատկերացում կազմել վերջին օրերի իրադարձությունների մասին, որոնք գտնվում են երկու հանրապետությունների հանրության ուշադրության կենտրոնում: Մեր նպատակը կայանում է Բերձորի իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու և պատահարի բոլոր մանրամասներին ծանոթանալու մեջ: Մենք արդեն հանդիպել ենք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այսօր նախատեսված է նաև հանդիպում պաշտպանության նախարարի հետ, ինչպե նաև մի շարք այլ հանդիպումներ օրակարգում: Հանդիպումները անցնում են արդյունավետ: Երևան վերադառնալուն պես մենք սահմանված կարգով կներկայացնենք հանրությանը մեր կողմից անցկացված աշխատանքի արդյունքները և հավաքած տեղեկությունները», - գրել է այդ կապակցությամբ Facebook սոցկայքի իր էջում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: