Բավ է պառակտվել
30-03-2015 11:02

ՌԴ Պետդումայի պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Ավետիսյանների ընտանիքին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գործերով լոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ, հայ պատգամավորների և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, ինչպես նաև Հայաստանում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինի հետ միասին ծաղիկներ դրեցին Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի գերեզմանոցին: Հիշեցնենք, որ Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան, հունվարի 12-ին սպանվել են ընտանիքի վեց անդամները, իսկ բազում վնասվածքներ ստացած վեց ամսեկան փոքրիկը մահացել է հիվանդանոցում ոճրագործությունից հետո մեկ շաբաթ անց: Հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվում է ռուսաստանյան ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով ձերբակալվել է և արդեն խոստովանել է իր մեղքը: «Ոչ ոք չի մոռանա այն ամենը, ինչ կապված է հունվարի 12-ի ողբերգության հետ: Դա կհիշենք և մենք, և մեր սերունդները, որովհետև մեր հիշողության մեջ քիչ են նման ողբերգական դեպքերը: Առանձնահատուկ հետք է թողել այդ դեպքում այն հանգամանքը, որ տվյալ դեպքը կապված է մեր ռազմաբազայի հետ, որը մշտապես ողջունվել է Գյումրիում», - ասաց Սլուցկին: Նրա խոսքով՝ բազան միշտ կայուն աշխատում է, ապահովելով իր առջև կանգնած խնդիրները, որը և նշվել է ռազմաբազան Հայաստանի և Ռուսաստանի համատեղ այցելությունից հետո: Ռուսաստանյան խորհրդարանականների պատվիրակությունը նաև հանդիպել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Կողմերը քննարկել են Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետաքննության ընթացքը, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի և Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 70-ամյակի միջոցառումների, ինչպես նաև միգրացիոն հարցերը: Դրանից հետո ռուսաստանյան և հայ պատգամավորները ծաղիկներ դրեցին «Պատվո բլուր» հուշարձանին և այցելեցին Սուրբ Արխիստրատիգ Միխայիլի ռուս ուղղափառ մատուռը: