Բավ է պառակտվել
27-05-2015 12:15

Պատգամավորը պատմեց Երևանի մանկատներից «պռակատով» երեխաների մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, մեջբերելով իր սեփական աղբյուրներին, այսօր հայտարարեց այն մասին, թե Երևանի մանկատներից «պռակատով» վերցնում են երեխաներին և օգտագործում մուրացկանությամբ զբաղվելու համար: Նա դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ պահանջելով զբաղվել այս հարցով: Իր հերթին Կարեն Անդրեասյանը նշեց, որ ասվածը հանցագործության մասին ահազանգ է և տվյալ հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Նա նաև խոստացավ, որ հետամուտ կլինի պատգամավորների բարձրացրած հարցին: Ի պատասխան Զոհրաբյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է բարձրաձայնել տվյալ մանկատան հասցեն: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը հրաժարվեց նշել կոնկրետ մանկատունը, որի հետ կապված նման դեպք է տեղի ունեցել: Սակայն նա պատմել է, որ Աբովյան փողոցում հարցրել մի մուրացկան երեխայի, արդյո՞ք իր հետ եղած կինն իր հարազատն է և բացասական պատասխան է ստացել: Միևնույն ժամանակ Զոհրաբյանը նշել է, որ իրենք այդ մասին ստույգ տեղեկություններ ունեն, երբ երեխաներին «պռակատով» վերցրել են մանկատնից, իսկ երեկոյան՝ վերադարձրել: