Բավ է պառակտվել
03-02-2015 17:14

Պատգամավորը պահանջում է պատժել ռուսաստանյան ռազմաբազայի ղեկավարությանը

Գյումրիում տեղակայվածռուսաստանյան ռազմաբազայի ղեկավարությանը անհրաժեշտ է քրեական պատասխանատվույան ենթարկել, քանի որ այն պատասխանատվություն է կրում այդ ռազմաբազայի զինծառայողների համար: Այդ մասին այսօր Խորհրդարանում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ մեկնաբանելով Գյումրիում հունվարի  12-ին տեղի ունեցած ողբերգությունը, երբ սպանվեցին մեկ ընտանիքի յոթ անդամ: Պատգամավորը հիշեցրեց, որ այդ ռազմաբազայի զինծառայողների կողմից կատարված հանցագործության առաջին դեպքը չէ և նշեց Գյումրիի շուկայում կրակահերթ բացած երկու զինծառայողներին, երբ սպանվեցին և վիրավորվեցին քաղաքի բնակիչները: Այդ առումով նա բարձրացրեց ռազմաբազայի ղեկավարությանը քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, որի վերահսկողության տակ պետք է գտնվեին զինծառայողները: «Վերջին հաշվովինչու՞ են նրանք այստեղ:Մեզ պաշտպանելու՞, թե՞ սպանելու նպատակով», - ասաց պատգամավորը: