Բավ է պառակտվել
03-04-2016 11:02

Գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ զորքով մեկնեց Արցախ

Այսօր վաղ առավոտից արդեն կամավորական առաջնագիծ մեկնելու դիմումներ ներկայացրած երկրապահական խմբերը` մի քանի հազար հոգի, մեկնում են առաջնագիծ` համապատասխան առաջադրանքների:
ԵԿՄ–ի հայտարարության մեջ նշված է, որ քայլերը համաձայնեցվում են պետական կառույցների հետ` ՀՀ և Արցախի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարների և պաշտպանության նախարարների հետ։
Ազատամարտիկներ, ուսանողներ` տղա, թե աղջիկ, բժիշկներ, բուժքույրեր, այլ ոլորտի մասնագետներ դիմում են ԵԿՄ շտաբերում ընդգրկվելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: Այս մասին նշված է Երկրապահ կամավորական միության տարածած հաղորդագրության մեջ։
Դիմողների թվում են նաև շատերը, որոնք նախկինում ԵԿՄ անդամ չեն եղել և այսօր են անդամագրվում Երկրապահին: