Բավ է պառակտվել
11-05-2015 13:38

ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը դուստր է ունեցել

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը դուստր է ունեցել: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում: «Երջանիկ եմ ու հպարտ՝ բարի գալուստ, Արիանա:

Նոր կյանք, նոր հայ, նոր ժպիտ, նոր բնավորություն, նոր ձեռագիր և նոր ճակատագիր…

Կարծես կյանքի հաղթանակի արտահայտում լինի հենց այս տարի՝ հարյուրամյակի տարում, հենց այդ օրը՝ մայիսի 9-ին, նոր այս փոքրիկ հայուհու, իմ բալիկի լույս աշխարհ գալը։ Քեզ անհոգ կյանք, աղջի՛կս, ծնունդդ շնորհավոր…

Թող յուրաքանչյուր հայ ընտանիքում, իբրև մեր ազգի համախմբվածության և նոր ոգու արտահայտում, լինի այս հրաշքը։ Սա է մեր պատասխանը անցյալին. մենք կանք ու կլինենք։
Եվ հաղթական «հարսանիքը լեռներում» միշտ մերն է»: