Բավ է պառակտվել
01-04-2014 20:35

Ջոննի Դեփը հաստատել է իր և դերասանուհի Էմբեր Հըրդի նշանադրության մասին լուրերը

Նա նույնիսկ ցուցադրել է լրագրողներին նշանադրության մատանին: Պեկինում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա խոստովանել է, որ չի մասնակցում հանդիսության կազմակերպման հետ կապված գործերին, քանի որ «իր մոտ կոշկակարությունը ավելի լավ կստացվեր, քան հարսանիքներ կազմակերպելը»:

 

Համաշխարհային վարկանիշային պարբերականները համարում են, որ հենց Էմբեր Հըրդն է հանդիսացել Դեփի և հայտնի ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսսա Պարադիի բաժանման պատճառը: Դեփը այդպես էլ չամուսնացավ Պարադիի հետ, թեև նրանք ապրել են միասին 16 տարի և երկու երեխա ունեն: