Բավ է պառակտվել
26-05-2015 11:55

Դեպարդյոն պատրաստ է մահանալ հանուն Ռուսաստանի

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն հարցազրույցում խոստովանել է, որ կյանքում արդեն ամեն ինչ զգացել է և պատրաստ է մահանալ, սակայն ոչ այսօրվա Ֆրանսիայում: «Ես պատրաստ եմ մահանալ հանուն Ռուսաստանի, որովհետև այստեղ մարդիկ հզոր են: Բացարձակապես չեմ ցանկանում մահանալ հիմարի պես այսօրվա Ֆրանսիայում», - ասել է դերասանը: Նա նշել է, որ Ֆրանսիայում չի կարողացել իր տեղը գտնել: «Ես դեպի ինքս ինձ հավատ չունեմ, քանի որ դաստիարակվել եմ այն արժեքների հիման վրա, որոնց չեմ հավատում: Ես ինձ ֆրանսիացի չեմ զգում», - հավելել է դերասանը: Դեպարդյոն նաև նշել է, որ կյանքից շատ բան չի ակնկալում, քանի որ ամեն ինչ արդեն զգացել է և պատրաստ է մահանալ նույնիսկ այսօր: