Բավ է պառակտվել
25-03-2015 11:58

Դեկտեմբերի 9-ը Հայաստանում կնշվի որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Նախագծի հեղինակներն են Արտակ Զաքարյանը, Զարուհի Փոստանջյանը, Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը: ԱԺ պատգամավոր մարտի 24-ին Արտակ Զաքարյանը նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ օրենքի լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Ըստ հեղինակների, այս փոփոխությամբ կհարգվի բոլոր ցեղասպանությունների զոհ դարձածների հիշատակը: