Բավ է պառակտվել
20-07-2016 21:20

Բախում Երևանում. քարեր և նռնակներ

Ոստիկանության գնդի գրավված շենքի մոտ հավաքվածների և ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում։ Ցուցարարները սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ոստիկաններն էլ պատասխանեցին լուսաձայնային նռնակներով։ Դրանից հետո հավաքված մարդիկ սկսեցին ցրվել, ոստիկանները սկսեցին առաջ շարժվել ու որոշ տարածություն առաջ շարժվելով` կանգնեցին։ Այնուհետև գնացին դեպի հին դիրքերը։ Բախումի հետևանքով կան տուժածներ երկու կողմից։ Դեպքի վայրին շտապօգնության մեքենաներ մոտեցան։