Բավ է պառակտվել
08-08-2014 08:31

Թուրքիայի նախագահի թեկնածուն խոստանում ընտվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Ակօս» պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի թեկնածու, ազգությամբ քուրդ Սելահաթթին Դեմիրթաշն անդրադաձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ամեն տարի Ապրիլի 24-ին հարգել հայ զոհերի հիշատակը:
«Յուրաքանչյուր անձ, ով կցանկանա ինձ նախագահ ընտրել, պետք է իմանա՝ ես 1915թ.-ը ճանաչում եմ որպես Հայոց ցեղասպանություն և իմ նախագահության տարիներին ամեն տարի Ապրիլի 24-ին կատարելու եմ իմ պարտքը՝ հիշեցնելով հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը: Սակայն դա թուրք ժողովրդի հանցանքը չեմ համարելու: Դա այդ ժամանակաշրջանի իշխանության դատապարտելի քաղաքականության արդյունք է: Ոչ միայն հայերից, այլև՝դաժանություններ տեսած բոլոր ազգերից պետության անունից ներողություն խնդրելն ու առերեսվելը կարևոր է»,-ասել է նա:
«Ես մարդու իրավունքների պաշտպան եմ: Երկար տարիներ մարդու իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվել: 8 տարի է՝ քաղաքականության մեջ եմ: Ուսանողական տարիներից հետաքրքրվել եմ քաղաքականությամբ և միշտ հայ ժողովրդի դեմ իրականացվածը ցեղասպանություն եմ ընկալել ու ճանաչել»,-ընդգծել է թեկնածուն: