Բավ է պառակտվել
22-03-2014 17:26

Ազատության հրապարակում կրքերը թեժանում են, ակտիվիստները սկսել են ՛՛սպառնալ՛՛

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՛՛Դ!ԵՄ ԵՄ՛՛ նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակում կրկին բողոքի ակցիա էր կազմակերպել, որին պիտի միանային ոչ իշխանական չորս ուժերը: Նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանն Ազատության հրապարակից ողջունեց ու հրապարակեց բոլոր այն հիմնարկներին, որոնք այս ընթացքում ցույց են տվել, որ իրենց իրավունքների համար պայքարող են։ Դրանք են՝ Գիտությունների ազգային ակադեմիա, «Հարավկովկասյան երկաթուղիներ», «Մետրոպոլիտեն», թատրոնի դերասաններ, «Արմավիրի մարզի քաջ գյուղացիներ»: ՛՛Մենք ճանապարհ ենք բացահայտել, մի կայուն իրավիճակ, որտեղ կբացառվի ցանկացած ոտնձգություն քաղաքացիների իրավունքների նկատմամբ:Ցանկացած հարց լուծվելու է ոչ թե հասարակական ցնցումների, այլ ժողովրդի հավաքական ուժի միջոցով, որն էլ տանելու է դեպի այդ ցանկալի հաղթանակը՛՛: Իսկ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձառնության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչի օրենքը, ապա նախաձեռնության անդամները կդիմեն բոլոր օրենքով չարգելված գործողությունների, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության: ՛՛Դա կարող է լինել, ճանապարհների ու փողոցների փակում, քարոզչական թերթիկների փակում, իշխանությունների հետ համագործակցութունից հրաժարում, խոշոր և մեծազանգված գործադուլներ, ինչպես նաև նախաձեռնության անդամների՝ բանկերում ունեցած գումարների կանխիկացում՛՛:

«Շատ հնարավոր է, որ օրինակ՝ հրաժարվենք կոմունալ վճարումներց կամ առհասարակ, չվճարենք։ Եվ չեմ կարծում, որ կլինի մի գազի տեսուչ կամ հոսանքի, որ ամբողջ շենքի կամ թաղամասի լույսը կամ գազը կանջատի, քանի որ նրանք ՀՀ քաղաքացի են և, ոչ ոք չի համարձակվի մտնել մեղվի փեթակը»,-հավելեց Գորգիսյանը:
Ըստ ակտիվիստների Սահմանադրական Դատարանը պարտավոր է «կուտակային»-ի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչել: Հայկ Ավետիսյանն էլ իր ելույթը շարունակեց հետևյալ նախաբանով՝ «ոտքի՛ Հայաստան, ոտքի՛ պայքարող և պահանջատեր քաղաքացի», քանի որ ինչը մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Ետ դարձի ճանապարհ չկա»: Կուտակայինի թեմայով ռեփ՝ Վանաձորից»։ Նախքան կմեկնարկեր երթը, հանրահավաքի կազմակերպիչները ներկայացրին իրենց անակնկալը Վանաձորից եկած Դավիթի 3 րոպեանոց ռեփ կատարմամբ. «Ես չգիտեմ՝ ով ինչ ա կուտակում, բայց ես արդեն չեմ կատակում»: