Բավ է պառակտվել
21-02-2014 15:17

Տիգրան Սարգսյանը դահլիճը լքեց, այն բանից հետո, երբ ՛՛Դեմ եմ՛՛-ի ակտիվիստները դժգոհելով ներխուժեցին ներս

Այսօր, Երևանի Elite Plaza հյուրանոցի բիզնես սրահում պիտի մեկնարկեր Կենսաթոշակային տարեկան երրորդ համաժողովը: Սակայն համաժոովը բոլորովին այլ ընթացք է ստացել, երբ դահլիճ են մտել ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության ակտիվիստ-անդամները: Նրանք համաժողովի վարող, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կորյուն Սարգսյանին թույլ չտվեցին ծրագրավորված օրակարգն ավարտին հասցնել: Ակտիվիստներից մեկը հայերենով ու անգլերենով բացատրեց, որ իրենց դժգոհությունը ծագում է հատկապես ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթից և այն բանից, որ մարդկանց 80 տոկոսը դեմ է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին:

Համաժողովի ընթացքում ակտիվիստները խոսքի իրավունք խնդրեցին, սակայն կազմակերպիչները մերժեցին այն, պահանջելով սպասել հարց ու պատասխանի ժամին: ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնող խմբի անդամները դժգոհեցին այն բանից, որ հասարակությունը և իրենք տեղեկացված չեն եղել համաժողովից: Նրանց բոլոր հարցերը մնացին անպատասխան: Ավելին, համագումարի կազմակերպիչները փորձում էին համոզել, որ օրենքն ամբողջովին ի օգուտ հանրության է: Համագումարին ներկա էր նաև ՀՀ վաչապետը, ով դահլիճը լքեց այն բանից հետո, երբ ՛՛Դեմ եմ՛՛-ի անդամները ներխուժեցին ներս:

՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամները ՛՛ամո՛թ՛՛, ՛՛Դեմ եմ՛՛ կոչերով լքեցին դահլիճը, քանի որ համաժողովը դադարեցվել էր: