Բավ է պառակտվել
12-03-2014 14:07

Ես խնդրում եմ, որպեսզի երկրի վերաբերյալ դուք թերահավատություն չհայտնեք. Արմեն Դարբինյան

 


Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ տարվող քարոզչությունը շարունակվում է: Այս անգամ ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամները հանդիպեցին Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ:

՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությունը պայքարում է այս համակարգի դեմ և իրականցնում է քարոզչական ծրագրեր:
Շարժման անդամներին համալսարանի բակում դիմավորեց բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ով նախ լսեց նրանց, ապա հայտնեց իր տեսակետը քննարկվող հարցի շուրջ: Ըստ նրա հարկավոր չէ կենսաթոշակային նոր համակարգին դեմ դուրս գալ.
«Ես խնդրում եմ, որպեսզի երկրի վերաբերյալ դուք թերահավատություն չհայտնեք, օրենքի գաղափարախոսությունը շատ ճիշտ է, դուք պետք է գիտակցեք դա»,-ասաց նա:

Ռեկտորը նշեց, որ իրենց բուհում ոչ մի ճնշում չի եղել ոչ մի հարցի շուրջ, բոլոր հարցերը կարգավորվում են ընտանեկան օրենքներով:
Նախաձեռնության անդամներն իրազեկեցին ուսանողներին «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մասին, հայտնեցին, թե իրենք ինչու են դեմ օրենքի պարտադիր բաղադրիչին, ինչպես նաև հորդորեցին նրանց մարտի 22-ին մասնակցել Երևանի Ազատության հրապարակում կայանալիք իրենց նախաձեռնած հանրահավաքին:

«ԴԵՄ ԵՄ» շարժման անդամները տեղեկացրեցին, որ ուսանողների ներգրավվածությունը կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի համար՝ մասսայական է դառնում: